ՑԱԽԱԼ–ը թռուցիկներ է նետել Գազայի վրա՝ մարդկանց հորդորելով չվերադառնալ անկլավի հյուսիս

Իսրայելական բանակը նշել է, որ Գազայի հյուսիսը, չնայած հրադադարին, հակամարտության գոտի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը թռուցիկներ է նետել Գազայի հատվածի վրա` կոչ անելով բնակիչներին չվերադառնալ անկլավի հյուսիս։ Տեղեկությունը հայտնում է «Times of Israel» թերթը։
Ըստ թերթի` Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ Գազայի հյուսիսը հակամարտության գոտի է համարվում` չնայած հրադադարին։
Պարբերականը պարզաբանում է, որ Պաղեստինի իշխանություններն ավելի վաղ կոչ էին արել քաղաքացիներին հրադադարի հաստատումից անմիջապես հետո վերադառնալ իրենց տներ։
Նշենք, որ նոյեմբերի 24-ի առավոտյան քառօրյա հրադադար է հայտարարվել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կատարի անմիջական միջնորդությամբ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
ԱՀԿ-ն Գազայի բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է արձանագրել, 534 մարդ է մահացել
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։