«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը կասկածի տակ է դնում Բաքվի անկեղծությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետը պատասխանում է քաղաքացիների հարցերին
Նիկոլ Փաշինյանը «Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը որակել է որպես Հայաստանի դեմ նոր պատերազմը հիմնավորելու փորձ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը կասկածի տակ է դնում Երևանի հետ խաղաղ գործընթացի վերաբերյալ Բաքվի անկեղծությունը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց` ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։
«Խաղաղ գործընթացի առանցքային դրույթներից մեկը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային պահանջների բացակայությունը միմյանց նկատմամբ, իսկ ապագայում դե յուրե պարտավորություններ ստանձնելու պատրաստակամությունը»,– ասաց նա։
ՀՀ կառավարության ղեկավարը վստահ է` «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմի ձևավորման, կառուցման, հիմնավորման հայեցակարգն է։ Հայաստանում պետք է ուշադիր լինեն իրենց գործողությունների նկատմամբ, որպեսզի իրենք չթուլացնեն սեփական պետությունը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում լավ ու վատ լուրեր կան․ Փաշինյան