Վրաերթ Արմավիր քաղաքում. 11-ամյա տղան հիվանդանոցում է

Երեխային վրաերթի ենթարկած մեքենայի վարորդն անցել է սթափության փորձաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզում վրաերթ է տեղի ունեցել, տուժածն անչափահաս տղա է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Այսօր` ժամը 18:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ «Մեր տուն» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Հրաչ Մ.-ին»,–գրում է կայքը:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վրաերթի մասին տեղեկությունը ոստիկանության Արմավիրի բաժնից փոխանցել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Արարատում ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 67-ամյա հեծանվորդին
Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդն անցել է սթափության փորձաքննություն, եղել է սթափ: