Երևանը չի մասնակցում զորավարժություններին, հրաժարվել է տարբեր մակարդակներում հանդիպումներից, հետ է կանչել ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցչին։ Իսկ թե ԱԳՆ և ՊՆ ղեկավարների խորհուրդների, թե ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպումներին Երևանի չմասնակցելը բացահայտ դեմարշ է կազմակերպության դեմ։
Այսօր 2023 թվականի աշխատանքի արդյունքները կքննարկեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների ղեկավարները։
Այսօր 2023 թվականի աշխատանքի արդյունքները կքննարկեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների ղեկավարները։
«Այս տարին չափազանց բարդ և լարված է անցել թե ՀԱՊԿ-ի, թե նրա անդամ պետությունների, թե կազմակերպությունում բելառուսական նախագահության համար»,-նախօրեին ասել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը` ելույթ ունենալով Մինսկում ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում: