Փաշինյանը հանդիմանեց Սանոսյանին, երբ կառավարության նիստի ժամանակ լույսն անջատվեց

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ կառավարությունում անընդհատ խոսում են էլեկտրաէներգիայի որակի բարձրացման մասին, բայց նույնիսկ կառավարական աշխատասենյակներում էլեկտրաէներգիան անընդհատ անջատվում է:
Sputnik
ՀՀի կառավարության այսօրվա նիստի ժամանակ լույսը երկու անգամ անջատվեց։
«Սա այն է, ինչի մասին ես ձեզ ասել եմ»,– էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումից հետո դիմելով ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ երկրում էլեկտրաէներգիան անորակ է, նույնիսկ կառավարության շենքում աշխատասենյակներում լույսը պարբերաբ անջատվում է։
«Մենք անընդհատ խոսում ենք էլեկտրաէներգիայի որակի բարձրացման մասին, մինչդեռ հարցը չի լուծվում։ Մի՞թե կարելի է 10 տարի նույն հանձնարարությունը տալ»,– բարկացած ասաց Փաշինյանը (հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավորում է ընդամենը 5 տարի)։