Աշխարհի նախկին երրորդ ռակետ Դավիթ Նալբանդյանի նախկին ընկերուհին նրա դեմ հայց է ներկայացրել

Դավիթ Նալբանդյանն աղջկա բնակարանում տեսախցիկ է տեղադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Աշխարհի նախկին երրորդ ռակետ, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանին մեղադրում են հարասմենթի և հետապնդումների մեջ։ Տեղեկությունը հայտնում է «Չեմպիոնատը»:
Բուենոս Այրեսի դատարան դիմում է ներկայացրել Նալբանդյանի նախկին ընկերուհին՝ մոդել և դերասանուհի Արասելի Տորադոն։ Նրանք հանդիպել են 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի հունիսը։ Բողոքում նշված է, որ Դավիթն աղջկա բնակարանում տեսահսկման սարք է տեղադրել (միասին ապրելու ժամանակ) հենց մահճակալի վերևում: Տորադոն առցանց կառավարմամբ սարքը հայտնաբերել է օդանցքում։
Աղջիկը պնդում է, որ Նալբանդյանից անմիջապես բացատրություն է պահանջել, և նա իբր խոստովանել է, որ դա իր սարքն է, սակայն պատկերը չի ստացել տեխնիկական խնդիրների պատճառով։
Դավիթ Նալբանդյանը ATP-ի 11 մրցաշարերի մենախաղում հաղթող է, Դևիսի գավաթի եռակի եզրափակչի մասնակից (2006, 2008 և 2011) Արգենտինայի հավաքականի կազմում:
Հայաստանը խաղաղություն է ուզում. հայազգի թենիսիստը աշխարհին է փոխանցել հայրենիքի ուղերձը