Զախարովան հայտնել է, որ Ղարաբաղի հայությանը մարդասիրական աջակցություն է ուղարկվել

ՌԴ–ից բերված հումանիտար օգնությունը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանից Հայաստան օգնություն են ուղարկել ինչպես պաշտոնական և հասարակական կառույցները, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Ռուսաստանը շարունակում է աջակցել Ղարաբաղի հայությանը: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել Հայաստանին և Ղարաբաղի հայությանն աջակցելու ուղղությամբ։ Այսօր առավոտյան Երևան է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից մարդասիրական օգնություն, որի մասին ավելի վաղ հայտարարվել էր»,- ասաց Զախարովան։
40 տոննա քաշով բեռը ձևավորվել է հայկական կողմի պահանջմունքների հաշվառմամբ և ներառում է սննդամթերք, տաք հագուստ, շարժական էլեկտրակայան:
Ռուս դիվանագետի խոսքով՝ նոյեմբերի 13-ից սկսվել է «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի կողմից մարդասիրական օգնության բաշխման երրորդ փուլը:
«Մենք ողջունում ենք հայկական սփյուռքի ջանքերը Ռուսաստանում, ֆինանսական օգնությունը տրամադրվել է Ռուսաստանի հայերի միության բազմաթիվ տարածաշրջանային բաժանմունքների կողմից»,- նշեց Զախարովան:
Մասնավորապես, Իվանովոյի մարզի համայնքն ուղարկել է մոտ 40 տոննա մարդասիրական օգնություն, Ստավրոպոլի մարզը՝ 60 տոննա:
Բնակչության զբաղվածության տեղական ծառայությունների հետ համատեղ նախապատրաստվել է թափուր աշխատատեղերի ցուցակ Ռուսաստանի տարածք ժամանող ԼՂ հայերի աշխատանքի տեղավորման համար։ Փաստաբաններն իրականացնում են անվճար խորհրդատվություն:
ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը չի բխում հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից․ ՌԴ ԱԳՆ