Լուկաս Սելարայանը Եվրո–2024-ի որակավորման փուլում հավաքականի լավագույն ռմբարկուն է

Լուկաս Սելարայանը. Արխիվային լուսանկար
Նա 3 անգամ գրավել է Ուելսի հավաքականի դարպասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Լուկաս Սելարայանը 3 գոլով դարձել է Եվրո–2024-ի որակավորման փուլում Հայաստանի ազգային ընտրանու լավագույն ռմբարկու։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշվում է, որ Լուկասը բոլոր գոլերը խփել է Ուելսի հավաքականի հետ կայացած ընտրական երկու հանդիպումներում:
«Սելարայանն ընդգրկվել է ազգային հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Ուելսի ընտրանու դարպասը գրավելով 31 տարեկան 151 օրական հասակում»,– գրված է ՀՖՖ հաղորդագրությունում։
Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Սարգիս Հովսեփյանն է։ Նա հավաքականում աչքի է ընկել 36 տարեկան 311 օրական հասակում՝ 2009թ.–ին գրավելով բելգիացիների դարպասը:
Հիշեցնենք, որ 31-ամյա Լուկաս Սելարայանը երեք տարվա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհ» ֆուտբոլային ակումբի հետ։
Նշենք, որ մինչ այս նա 107 հանդիպման է մասնակցել ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» կազմում՝ դառնալով 42 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղում է 2021 թվականից։