ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորել է «ուժեղ գրպաններով» երկրներին օգնել Գազայի վերականգնման հիմնադրամին, որը ստեղծվել է Էր–Ռիյադում Իսլամական համագործակցության կազմակերպության վերջին գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին նա հայտարարել է Ալժիրում բիզնես–ֆորումի ժամանակ։
«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը Գազայի վերականգնման համար։ Ես նաև դիմում եմ նրանց, ովքեր ուժեղ գրպաններ ունեն, նրանք ևս պետք է ձեռքը տանեն գրպաններն ու օգնեն Գազային։ Մենք անհրաժեշտ աջակցությունն են ցուցաբերել ստեղծված հիմնադրամին։ Մենք պետք է անհրաժեշտ օգնություն ցուցաբերենք նաև այնտեղ», – ասել է Թուրքիայի ղեկավարը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։