Էլեկտրաշարժիչով մեքենաները 2 տարով ազատվեցին ԱԱՀ–ից. ԱԺ–ն քվեարկեց

Արխիվային լուսանկար
2024 և 2025 թթ. համար ԵԱՏՄ–ում քննարկվում է ՀՀ–ին տրամադրել էլեկտրաշարժիչով մեքենաների 8000–ական քվոտա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստում 58 կողմ, 0 դեմ, 32 ձեռնպահ ձայներով ընդունեց էլեկտրաշարժիչով մեքենաները 2 տարով ԱԱՀ–ից և մաքսատուրքից ազատելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը։
Էլեկտրամոբիլների ներմուծումն ու օտարումը ԱԱՀ–ից ազատված էին մինչև 2024 թ. հունվարի 1–ը։
էլեկտրաշարժիչով մեքենաների ներմուծման համար ԵԱՏՄ որոշմամբ ՀՀ–ին 2022 թ. համար սահմանվել էր 7000 քվոտա, 2023 թ. համար` 8000։
2022 թ. ՀՀ է ներմուծվել 3455 էլեկտրաշարժիչով մեքենա, իսկ 2023 թ.–ին` 4195, որը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։
Նշենք, որ օրինագծի առաջին ընթերցման ժամանակ քննարկվում էր, որպեսզի միայն մինչև 5 տարվա վաղեմություն ունեցող էլեկտրական շարժիչով մեքենաները ևս մեկ տարով ազատվեն ԱԱՀ–ից։
2024 և 2025 թթ. համար ԵԱՏՄ–ում քննարկվում է ՀՀ–ին տրամադրել էլեկտրաշարժիչով մեքենաների 8000–ական քվոտա։
Այժմ ՀՀ կառավարությունը քննարկումներ է անցկացնում ՀԷՑ–ի և լիցքավորման կայանների ղեկավարության միջև, թե ինչպես կարող են իրականացնել էլեկտրաշարժիչով մեքենաների լիցքավորման գործընթացը։