Արարատյան դաշտում հնարավոր է մառախուղ. եղանակի տեսություն

Մառախուղ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 4-7 մ/վ արագությամբ, 22-23-ին, 25-26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 23-25-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 22–ի գիշերը եղել է -1...+1 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն։