Արցախից բռնի տեղահանված քանի՞ քաղաքացի է ստացել 100 000-ական դրամները. մանրամասներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցության հերթական վճարումներն իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ևս 4136 անձի նախորդ շաբաթվա ընթացքում վճարվել է 100 000-ական դրամները։ Տեղեկությունը հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։
«Նախորդ շաբաթ ունեցել ենք հերթական վճարումները։ 100 000 միանվագ աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն ստացել է ևս 4136 անձ։ Արդյունքում 100.000 միանվագ աջակցությունն արդեն իսկ վճարվել է 108 336 անձի»,– նշեց Մանուչարյանը։
Անդրադառնալով «40 000 + 10 000» աջակցության ծրագրին` նա ընդգծեց, որ հոկտեմբերին վճարվել է 99 820 հայրենակցի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։