Ադլերում փոթորկի ժամանակ ջուրը քիչ է մնացել` քշի-տանի նավամատույցում կանգնած մարդկանց

Սոչիում արդեն մի քանի օր է՝ վատ եղանակ է և փոթորիկներ։
Sputnik
Ադլերում ծովային փոթորկի ժամանակ ջուրը քիչ է մնացել` քշի-տանի նավամատույցում կանգնած մարդկանց։
Սոչիում վատ եղանակը ձգվում է արդեն մի քանի օր։ Փոթորիկ նախազգուշացումը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 23-ը։
Թուրքիայի սևծովյան ափերի մոտ փոթորիկը երկու մասի է բաժանել նավը․ տեսանյութ
Ավելի վաղ Սոչիում կանխատեսել էին քամի՝ ավելի քան 25մ/վ արագությամբ պոռթկումներով, քաղաքային ծառայություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի։
Քամին, որի արագությունը գերազանցում է 24,5 մ/վայրկյանը, դասակարգվում է որպես ուժեղ փոթորիկ։ Այդպիսի քամու դեպքում բացառված չեն շինությունների զգալի ավերածությունները, ծառերի ընկնելը՝ ընդհուպ մինչև հողից արմատախիլ եղած վիճակում։