Մարդիկ են զոհվել Գազայում ինդոնեզիական հիվանդանոցի վրա ՑԱԽԱԼ–ի հարձակման հետևանքով

Հարձակման հետևանքով տուժել է առնվազն երկու բժիշկ, վնասվել է նաև հիվանդանոցի երկրորդ հարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Առնվազն ութ մարդ է զոհվել Գազայի հատվածում ինդոնեզիական հիվանդանոցի վրա Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) հարվածի հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն։
Ավելի վաղ հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էր, որ իսրայելական բանակը շրջափակել է Գազայում գտնվող ինդոնեզիական հիվանդանոցը և ինտենսիվ հրետակոծության ենթարկել շրջակա տարածքը։
Իսրայելը Գազայի հատվածի «Աշ Շիֆա» հիվանդանոցում գտնվողներին 1 ժամ է տվել տարհանվելու համար
Նշվում է նաև, որ տուժել է առնվազն երկու բժիշկ, վնասվել է նաև հիվանդանոցի երկրորդ հարկը։
Բժշկական թիմը հեռուստաալիքին հայտնել է, որ հիվանդանոցը հարձակման է ենթարկվել գիշերվա ընթացքում՝ առանց նախնական զգուշացման։ Հիվանդանոցի աշխատակիցները շտապ օգնություն են խնդրում ՄԱԿ-ից և Կարմիր Խաչից:
Իսրայելն ավելի վաղ մեղադրել էր ինդոնեզիական հիվանդանոցին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների գործողությունների բազա լինելու մեջ: Ինդոնեզիայի իշխանությունները և հիվանդանոցի ղեկավարությունը հերքել են մեղադրանքը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։