Հայաստանի տարբեր շրջաններում, նաև Երևանի որոշ հատվածներում ձյուն է տեղում

Ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի տարբեր շրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունը՝ ժամը 19:50-ի դրությամբ։
Մասնավորապես՝ ձյուն է տեղում է Սպիտակի, Արագածի, Վանաձորի, Ճամբարակի, Մարտունիի (Վարդենյաց լեռնանցք), Արարատի (Ջանգակատան հատված), Թալինի, Տաշիրի, Անիի, Արթիկի, Դիլիջանի, Սևանի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում։
«Կոտայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր»,- հայտնում են հիմնադրամից։
Առաջին ձյունն է տեղացել նաև մայրաքաղաք Երևանում, մասնավորապես, Նոր Նորքի վարչական շրջանում։
Sputnik Արմենիայի թղթակցի նկարահանած կադրերում երևանյան առաջին ձյունն է։
Միաժամանակ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: