Թուրքիայի սևծովյան ափերի մոտ փոթորիկը երկու մասի է բաժանել նավը․ տեսանյութ

Անձնակազմը տարհանվել է։ Նավի երկու մասերն էլ ճոպաններով կապել են ափին։
Sputnik
Կամերունի դրոշի ներքո նավրակող բեռնատար նավը կիսվել է Զոնգուլդակի (Թուրքիա) Էրեգլի շրջանում մոլեգնող փոթորկի պատճառով, ոչ ոք չի տուժել: Տեղեկութունը հայտնում է Halk TV –ն․
Նշվում է, որ բեռնատար նավը, որը փոթորկի պատճառով դրեյֆում էր Էրեղլի շրջանում, ծանծաղուտի մեջ է ընկել։ Բարձր ալիքների պատճառով նավը խփվել է ափին և մասերի բաժանվել։
Նավում գտնվող անձնակազմի 13 անդամները տարհանվել են AFAD-ի, առափնյա պահպանության և հրշեջ ծառայության ուժերով: Նավի երկու մասերն էլ ճոպաններով կապվել են ափին։