Կրասնոյարսկում քամի է մոլեգնում. պոկվել են տանիքներ, ծառեր են կոտրվել. տեսանյութ

Մասնագետներն այս պահին վերացնում են Կրասնոյարսկի ավելի քան 50 տեղամասերում փոթորկի հասցրած վնասները։
Sputnik
Կրասնոյարսկում այսօր վաղ առավոտից ուժեղ քամի է մոլեգնում։ Քաղաքի մի քանի շրջաններում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։ Բնակիչները հայտնում են մի շարք թաղամասերում հոսանքազրկման մասին։
Տեղական հեռուստաընկերությունը պարբերաբար հաղորդում է ԱԻՆ-ից ստացված լուրերը` փոթորկի նախազգուշացման և ավելի քան 27 մ/վ քամու ուժգնացման մասին:
«Գտնվում եմ քոլեջի տարածքում (Կուրչատովի 15 փողոցում), որտեղ այսօր փոթորիկը վնասել է տանիքը։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Զբոսայգու մոտակայքում ճանապարհին ծառ է կոտրվել, որը արգելափակել է փողոցի երթևեկությունը։ Այս պահին փրկարարներն ազատել են երթևեկելի հատվածը։ Արդեն հիմա քաղաքում կա ավելի քան 50 թաղամաս, որտեղ քամու հետևանքների վերացման անհրաժեշտություն կա»,– այս մասին իր Telegram-ալիքում գրել է Կրասնոյարսկի քաղաքապետ Վլադիսլավ Լոգինովը։
Ինչպես նշել է քաղաքապետը, տուժել են բնակելի տներ, սոցհաստատություններ և փողոցներ։ Մի քանի թաղամասեր հոսանքազրկվել են։
Ուժեղացված ռեժիմով աշխատում են քաղաքային ենթակառուցվածքների ու արտակարգ իրավիճակների մասնագետները: Փոթորկի հետևանքների վերացմանը մասնակցում են նաև փրկարարներն ու դաշնային կառույցները:
Քաղաքապետը կրասնոյարցիներին կոչ է արել առայժմ մնալ տանը։