Խոսում էին տարբեր լեզուներով, բայց բոլորը ծառայում էին Հայաստանին

Լևոն Օրբելի
Ռուսներին այսօր սկսել են մեղադրել նույնիսկ այն բանում, որ նրանք բավականաչափ հայ չեն։ Sputnik Արմենիայի սյունակագիրը նշում է՝ այդպես է ստացվել նաև այն պատճառով, որ միայն վերնախավի հետ աշխատելու Մոսկվայի սկզբունքը չի գործում։
Sputnik

Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրները

Ականավոր միջուկային ֆիզիկոսներ: Ծնվել են Թբիլիսիում, սովորել Լենինգրադում։ Հայաստանում հիմնել են Արագածի տիեզերական ճառագայթների գիտահետազոտական կայանը։ 1941-1973 թվականներին Արտեմ Ալիխանյանը Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենն էր և Երևանի համալսարանի ամբիոնի վարիչը: Եղբայրների՝ որպես գիտնականների ձևավորումը տեղի է ունեցել Ռուսաստանում։ Արտեմ Ալիխանյանը դարձել է «Բարև, ես եմ» գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպը, որի գլխավոր դերում Արմեն Ջիգարխանյանն է: Ֆիլմը 1966 թվականին առաջադրվել է Կաննի 19-րդ կինոփառատոնի մրցանակի։

Օրբելի եղբայրներ

Հովսեփ Օրբելի։ Արևելագետ, Էրմիտաժի տնօրեն, Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ, տիրապետում էր հայերեն, ռուսերեն, հունարեն, լատիներեն, վրացերեն և թուրքերեն լեզուներին:
Լևոն Օրբելի։ Ականավոր ֆիզիոլոգ: Վերապատրաստվել է Անգլիայի և Գերմանիայի ֆիզիոլոգիական լաբորատորիաներում, ինչպես նաև Իտալիայում, Նեապոլի ծովային կենսաբանական կայանում, որտեղ դեռ հայերեն չեն խոսում: Օրբելիների անունով փողոցներ են կոչվել Երևանում (նաև Ծաղկաձորում-խմբ.), Նիժնի Նովգորոդում, Կրիվոյ Ռոգում, Սանկտ Պետերբուրգում:
Մոսկվայի «Դրուժբա նարոդով» ամսագրի կողմից համաշխարհային գրական ուղեծիր դուրս բերված Հրանտ Մաթևոսյանը, որին աջակցում էր Անդրեյ Բիտովը, որի հետ Մոսկվայում անցել էին Բարձրագույն սցենարային կուրսեր, և միայն դրանից հետո նա ճանաչում ձեռք բերեցիր հայրենիքում:
Էլի՞։ Որքան ուզեք: Ալեքսանդր Սպենդիարյան, Ալեքսանդր Թամանյան, Էդուարդ Միրզոյան: Ամեն մեկը խոսում էր այն լեզվով, որով ավելի լավ էր խոսում, բայց բոլորը մեկի պես ծառայում էին Հայաստանին։ Այն էլինչպես էին ծառայում:
... Լուրջ տեսքով խոսել այն մասին, թե ով որտեղից է ծնվել, որտեղ է սովորել, ում հետ է ամուսնացել, ինչու՞, հետո ի՞նչ: Հետո՝ ոչինչ։
Ռուս մայրը հայ որդու համար, կամ երեք պատմություն նույն բանի մասին
Ռուսերեն ուզում են սովորել ոչ թե այն պատճառով, որ, ինչպես պնդում էր բանաստեղծը, «Լենինը դրանով էր խոսում: Ռուսերենը պետք է, քանի որ Ռուսաստանը ինչ-որ իմաստով մերն է, իսկ Ռուսաստանում՝ միլիոնից ավել մերոնքական կա։ Մի՞թե դա բավարար չէ:
«Երբ 2012-ին սորոսական իրավապաշտպաններից մեկը փորձեց մայիսի 9-ին կազմակերպել «Ռուսաստան, դուրս Հայաստանից» ակցիան, այն ժամանակ նա մենակ էր, և մարդիկ նրան աննորմալի պես էին նայում», - հիշում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի համահիմնադիր Տիգրան Քոչարյանը: «Տասը տարուց մի փոքր ավելի է անցել, և հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը բնակչության շրջանում այլևս չի վայելում նախկին ժողովրդականությունը՝ զիջելով Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Իրանին»:
Բոլորն արդեն կռահում էին, բայց ոչ ոք դեռ չէր հավատում: Ռուսներին այսօր սկսել են մեղադրել նույնիսկ այն բանում, որ նրանք բավականաչափ հայ չեն։ Այդպես է ստացվել նաև այն պատճառով, որ միայն վերանախավի հետ աշխատելու Մոսկվայի սկզբունքը չի գործում։ Փորձագետը կարծում է, որ դա հիասթափություն է առաջացնում ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների շրջանում, որոնք հիմնականում շատ ջերմ են վերաբերվում Ռուսաստանին,։ Եվ դա իրականում այդպես է: