Հայաստանի առանձին շրջաններում անձրև կգա. եղանակի տեսություն

Մառախուղ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` երկրի առանձին հատվածներ մառախուղով կպատվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Այսօր առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում տեղումներ կգրանցվեն, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 18-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։
Նոյեմբերի 22-ին և 23-ին առանց տեղումների եղանակ կլինի։
Այսօր Երևանում տեղումներ չեն սպասվում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 15-17, գիշերը` 9-11 աստիճան տաքություն։
Եղանակը Հայաստանում
Ստամբուլում վատ եղանակի պատճառով շուրջ 150 չվերթ է չեղարկվել