Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանն ամուսնացել է

Նա հոկտեմբերի 31-ին Փարիզում Էյֆելյան աշտարակի ֆոնին ամուսնության առաջարկություն էր արել սիրելիին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանն ամուսնացել է։ Պսակադրությունից տեսանյութ իր ինստագրամյան էջում հրապարակել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ պսակադրության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Խոր Վիրապի եկեղեցում։
Ըմբիշի ընտրյալը Սոնա Մարտիրոսյանն է։
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնը հոկտեմբերի 31-ին Փարիզում Էյֆելյան աշտարակի ֆոնին ամուսնության առաջարկություն էր արել սիրելիին եւ ստացել դրական պատասխան։
Սիրահար զույգը առաջարկության լուսանկարներով կիսվել էր համացանցում։