Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանով. եղանակի տեսություն

Հանրապետության առանձին հատվածներ մառախուղով կպատվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։
Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, մինչև նոյեմբերի 21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի ևս 6-8 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նոյեմբերի 18-19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։
Գյումրեցի աղջիկները ստեղծել են «Սասնա Ծռեր» համակարգչային խաղը