Երևանում 38-ամյա մեղադրյալը փախել է դատարանի դահլիճից

Դատարան
Դատարանում քննվել է տղամարդու նկատմամբ խափանման միջոցը փոխարինելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում արտակարգ դեպք է գրանցվել. մեղադրյալը փախել է դատարանի դահլիճից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին՝ 20:25-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գտնվող դատարանում։
Ըստ կայքի` դատարանում քննվել է Երևանի բնակիչ 38-ամյա Գևորգ Սուքիասյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը փոխարինելու հարցը։ Երբ դատավորը հրապարկել է վճիռը, տղամարդը փախուստի է դիմել։
Դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են պատրաստվում:
Կայքի տեղեկություններով` տղամարդը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելը), 255 հոդվածի (խարդախություն) և 335 հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
Կրակոցներ Երևանում. բերման է ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկին