Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Հայաստանի գործընկերոջ` Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրանք հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։
«Նախարարները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել նոյեմբերի 16-ին։ Ավելի վաղ Բուրչուլաձեին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Քննարկվել էին պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Այցի շրջանակում Վրաստանի ՊՆ ղեկավարին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։