Պայթյունը տեղի է ունեցել հանդերձարանում. ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան

Դեկանի խոսքով` եթե քիմիական նյութեր պայթած լինեին, ապա որևէ մեկը ողջ չէր մնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութերի հետ կապ չունեցող վայրում՝ նկուղում, որտեղ ոչինչ չի պահվում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը։
«Դա եղել է հանդերձարան կանաչապատման ծառայության աշխատակիցների համար, որ իրենց գործիքները պահեն, հագուստը փոխեն, քիմիական պահեստ չի եղել»,- նշեց դեկանը։
Նրա խոսքով՝ եթե քիմիական նյութեր պայթած լինեին, ապա որևէ մեկը ողջ չէր մնա, այս դեպքում տուժածներն ունեն այրվածքներ, ծխից թունավորում, սակայն քիմիական նյութերից թունավորում չկա։
Հիշեցնենք` այսօր ԵՊՀ–ի նկուղային հարկերից մեկում պայթյուն է գրանցվել, կան տուժածներ և զոհ։ Տուժածներից մեկը ոստիկան է։ , մյուսները` կանաչապատման ծառայության աշխատակիցներ։