Կցրտի, քամին կուժգնանա, կանձրևի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի գիշերը, 20-ին շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը, 19-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի մառախուղ։ Նոյեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 17-ին, 19-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 18-ին, 19-ի և 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 17-ին գիշերը և առավոտյան, 19-ի գիշերը, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 17–ի գիշերը եղել է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։