ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Սամասթն ազատ է արձակվել 16 տարի 10 ամիս Թուրքիայի արևմտյան Բոլու նահանգի բանտում պատիժը կրելուց հետո։
Հիշեցնենք՝ Դինքի սպանության ժամանակ Սամասթը 17 տարեկան էր։ 2011 թվականին նա դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման։
Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին «Ակոսի» խմբագրատան առջև։