ՀՀ–ում օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա նորից կիջնի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 17-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 16-17-ին, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 17-18-ին կնվազի 5-8 աստիճանով։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 16-18, գիշերը` 7-9 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն
Ինչու է ձգձգվում նոր նմուշի անձնագրերի տպագրությունը. նախկին պաշտոնյան ելք է առաջարկում