Մահացել է «Ալիսա» խմբի հիմնադիրներից մեկը` Անդրեյ Շատալինը

«Ալիսա» ռոք խումբ. Արխիվային լուսանկար
Մահվան պատճառը չի նշվում, ինչպես և չի նշվում հուղարկավորության օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Ալիսա» խմբի հիմնադիրներից մեկն ու նախկին կիթառահար Անդրեյ Շատալինը մահացել է կյանքի 64-րդ տարում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «ВКонтакте» սոցցանցում խմբի հայտարարությանը։
«Անդրեյ Գերմանովիչ Շատալին։ 6.04.1960 - 13.11.2023։ Երկնային Արքայություն։ Ցավակցում ենք հարազատներին և մտերիմներին», – ասվում է «Ալիսայի» էջում։
Մահվան հնարավոր պատճառն ու հուղարկավորության օրը չեն նշվում։
Բաց աղբյուրների տվյալներով` Շատալինը լքել է «Ալիսա» խումբը 2003 թվականին կոլեկտիվի հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, նրա հետ միասին խմբից հեռացել էր նաև թմբկահար Միխայիլ Նեֆեդովը։