Իսրայելի վարչապետի դեմ քրգործ հարուցելու համար Թուրքիայի դատախազությունը հարցում է արել

Ստամբուլը
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան համապատասխան աշխատանքներ է տանում Իսրայելը «ռազմական հանցագործ» հռչակելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ստամբուլի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարությանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ քրեական գործ հարուցելու համար՝ պահանջելով Միջազգային քրեական դատարանից նրան դատել Գազայի հատվածում ցեղասպանության համար։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մեթին Քուլունքն այսօր հայտարարել է, որ Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով միջնորդություն է ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան՝ պահանջելով Նեթանյահուին դատել Գազայի հատվածում իրագործած ցեղասպանության համար։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատշաճ կերպով աշխատում է Իսրայելին «ռազմական հանցագործ» հռչակելու ուղղությամբ, նա նաև նշել է, որ Թուրքիան այլևս չի համարում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին գործընկեր։
Շոլցն անհեթեթ է անվանել Էրդողանի խոսքերը, որով նա Իսրայելին մեղադրել է ֆաշիզմի մեջ