Գազայի հյուսիսի փախստականների ճամբարի նկատմամբ Իսրայելի բանակը վերահսկողություն է սահմանել

Գազայի հատված. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ խոցվել են ճամբարի ծայրամասերում գտնվող բազմաթիվ թիրախներ, այդ թվում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կենտրոնական շենքերը և կառավարական հաստատությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շատի փախստականների ճամբարի վրա օպերատիվ վերահսկողություն սահմանելու մասին։
Նշվում է, որ խոցվել են ճամբարի ծայրամասերում գտնվող բազմաթիվ թիրախներ, այդ թվում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կենտրոնական շենքերը և կառավարական հաստատությունները։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ գործողության ընթացքում ձերբակալվել են շարժման մի շարք մարտիկներ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։