Չնախատեսված խուզարկություններ «Արմավիր» ՔԿՀ–ի խցերում. ի՞նչ է հայտնաբերվել

«Արմավիր» ՔԿՀ–ի խցերում հայտնաբերված իրերից
Հայտնաբերվածն ուղարկվել է Արմավիր մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում չնախատեսված խուզարկություններ են անցկացվել և մի շարք արգելված իրեր հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
«Հայտնաբերվել են բազմաթիվ փաթեթներ՝ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող, ընդհանուր՝ 13,28 գրամ քաշով զանգվածներով, մասնավորապես՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող, համապատասխանաբար՝ 0,60, 1,99, 0,34, 022, 0,44, 1,51 և 1,29 գրամ քաշերով զանգվածներ, 4,70 գրամ, կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող, 0․35 գրամ, սպիտակ, փոշենման և 1․84 գրամ, հերոին տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներ»,– ասված է հաղորդագրությունում։
1 / 5

«Արմավիր» ՔԿՀ–ի խցերում հայտնաբերված զանգված

2 / 5

«Արմավիր» ՔԿՀ–ի խցերում հայտնաբերված իրեր

3 / 5

«Արմավիր» ՔԿՀ–ի խցերում հայտնաբերված զանգված

4 / 5

«Արմավիր» ՔԿՀ–ի խցերում հայտնաբերված փաթեթներ

5 / 5

«Արմավիր» ՔԿՀ–ի խցերում հայտնաբերված իրեր

Հայտնաբերվել են նաև կասկածելի, դեղնավուն հեղուկով լցված 2 կրակայրիչ, 10 մլ տարողությամբ տարա՝ սպիտակ հեղուկով, մարիխուանա տեսակի թմրամիջոցի սերմնահատիկներ, ծխագլանակ՝ լցված 1․51 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածով, ինչպես նաև էլեկտրական գլանակ, որում առկա է եղել շագանակագույն, հեղուկ զանգված։
Խուզարկության արդյունքում տարբեր թաքստոցներից հայտնաբերվել է օգտագործված 5 ներարկիչ, ներարկիչի 2 ասեղ, 2 հիշողության կրիչ, 4 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 3 բաժանորդային քարտ։ Խցերում գտել են նաև լիցքավորման 4 կոճ, 8 լար, 6 ականջակալ, էլեկտրական 1 գլանակ, 2 սրվակ՝ ծխեցված հետքերով, 1 ութանկյուն նշան և 27 000 դրամ։
Հայտնաբերվածն ուղարկվել է Արմավիր մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։
«Վանաձոր» ՔԿՀ–ի աշխատողները փորձել են թմրանյութ փոխանցել. նրանք ձերբակալվել են
ՀՀ-ում ապօրինի թմրաշրջանառության դեպքերը 141 տոկոսով ավելացել են․ Ագնեսա Խամոյան