Թուրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Երկրաշարժը գրանցվել է Երևանից 82 կմ–ի, Արարատից` 44 կմ–ի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Քիչ առաջ՝ ժամը 18.58-ին Թուրքիա-Իրան սահմանին գրանցվել է 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժը գրանցվել է Երևանից 82 կմ–ի, Արարատից` 44 կմ հեռավորության վրա։
Ցնցումները զգացվել են նաև Հայաստանում։ Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։