Սիցիլիայում կրկին ժայթքել է Էտնա հրաբուխը։ Տեղեկությունը հայտնում է «La Sicilia» թերթը՝ հղում անելով Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին (INGV):
Նշվում է, որ ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավարևելյան խառնարանում, ժայթքող սյան բարձրությունը, ըստ գնահատումների, ծովի մակերևույթից մոտ 4,5 հազար մետր է:
Էտնան Եվրոպայի ամենաբարձր ակտիվ հրաբուխն է։ 2013 թվականի հունիսին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2017 թվականի մարտին հրաբխի հերթական ժայթքման հետևանքով 10 մարդ էր տուժել։