Մահացել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր եղբայրը

Բոլատ Նազարբաև
Նոյեմբերի 4-ին Բոլատ Նազարբաևին հիվանդանոց էին տեղափոխել սրտի կաթվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Մահացել է Ղազախստանի առաջին նախագահի կրտսեր եղբայրը` Բոլատ Նազարբաևը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը` հղում անելով Ղազախստանի առաջին նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբային։
Նշվում է, որ նոյեմբերի 4-ին Բոլատ Նազարբաևին հիվանդանոց էին տեղափոխել սրտի կաթվածով։ Ավելի վաղ բժիշկները կոկորդի քաղցկեղ էին ախտորոշել։ Վերջին մի քանի տարիներին նա գամված էր մահճակալին։ Առողջական վիճակը վատթարացել էր շաքարային դիաբետի և երիկամային անբավարարության պատճառով։
Նուրսուլթան Նազարբաևի եղբայրը ծնվել է 1953 թվականի մարտի 23-ին Ալմաթիի մարզի Կարասայի շրջանի Շամալգան գյուղում։ 1997 թվականից գլխավորում էր «BN Invest» հոլդինգը։