Հնարավոր է` Էրդողանն ու Պուտինը Գազայի վերաբերյալ բանակցություններ անցկացնեն. աղբյուր

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները
Աղբյուրի խոսքով` Էրդողանը մտադիր է վերականգնել հեռախոսային դիվանագիտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօրվանից կվերսկսի Գազայի թեմայով հեռախոսային դիվանագիտությունը համաշխարհային առաջնորդների հետ, հնարավոր է` բանակցություններ լինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրին։
Հարցին` հեռախոսային բանակցություններ կարո՞ղ են լինել Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև, աղբյուրը նշել է` չի բացառվում։
«Հնարավոր է, որ պարոն նախագահը ՌԴ առաջնորդի հետ քննարկի տարածաշրջանային իրավիճակը։ Իհարկե, նաև երկկողմ օրակարգը` հաշվի առնելով մի շարք ոլորտներում երկրների ակտիվ համագործակցությունը», – ընդգծել է աղբյուրը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։