ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում սկսվել է հինգերորդ սերնդի Checkmate թեթև կործանիչների առաջին նմուշների արտադրության նախապատրաստումը։ Այս մասին Dubai Airshow-2023 ցուցահանդեսի նախաշեմին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ռոստեխ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունում։ Checkmate–ի արտասահմանյան պրեմիերան կայացել է Dubai Airshow-2021 ավիասրահում։
Արդյունաբերական առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ հինգերորդ սերնդի Checkmate Սու–75 կործանիչի փորձնական տարբերակը կստեղծեն մինչև 2025 թվականի վերջ։
Ինչպես հայտարարել է Դաշնային խորհրդի պաշտպանական կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վիկտոր Բոնդարևը, հինգերորդ սերնդի ինքնաթիռների նոր տեսակի արտադրությունը կբարձրացնի Ռուսաստանի մարտական ներուժը Սու-35-ի, Կա-52-ի և Տ-90-ի համաշխարհային պահանջարկի աճի ֆոնին, որը հետևանք է ռազմական հատուկ գործողություններում դրանց հաջող կիրառման։
Քաղաքական գործչի խոսքով` Checkmate կործանիչների առաջին նախասերիական խմբաքանակը նախատեսվում է արտադրել 2026 թվականին։
Checkmate-ը Ռուսաստանում հինգերորդ սերնդի առաջին միաշարժիչ ինքնաթիռն է, որ ստեղծել է «Սուխոյ» ընկերությունը (մտնում է «Ռոստեխ» միացյալ ավիաշինարարական կորպորացիայի կազմի մեջ)։
Checkmate Սու-75 կործանիչը նախևառաջ ստեղծվել է արտահանման նպատակով։ Ինքնաթիռի նկատմամբ հետաքրքրություն են հայտնում Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրները։