Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը հասել է 494-ի

Լաբորատորիա
Կարմրուկով վարակվածներից 349-ը երեխաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը դարձել է 494: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացված է 4 մարդ, 319-ը դուրս են գրվել հիվանդանոցից։
Վարակվածներից 349-ը երեխաներ են, 145-ը` մեծահասակ: