Երկու ամսվա ընթացքում մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն. դրանք արդեն Երևանում են

Մետրո
Շուտով պայմանագիր կստորագրվի 32 անվազույգ ձեռք բերելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Մետրոյի 4 կմ ռելսերն արդեն Հայաստանում են։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Նա նշեց, որ տեղադրման աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով և տևելու են մոտ երկու ամիս։
Երևանի մետրոպոլիտենին 2024 թ–ին կհատկացվի 5,5 մլրդ դրամ. ֆինանսների նախարար
Ըստ Սեդրակյանի` շուտով պայմանագիր կստորագրվի 32 անվազույգ ձեռք բերելու համար։
Անդրադառնալով «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների վերանորոգմանը` նա հայտնեց, որ մինչև դեկտեմբերի 10-11-ը երկու շարժասանդուղքի վերանորոգման համար անհրաժեշտ մատակարարումը կարվի, իսկ մինչև հունվարի 3–ը շարժասանդուղքները վերականգնված կլինեն։
Երևանի մետրոպոլիտենի վերանորոգված վագոններից 3-ը գիծ դուրս կգան մի քանի ամսից