Երևանում մեկ շաբաթում` նոյեմբերի 6–13–ը, հայտնաբերվել է երթևեկության կանոնների 5231 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 159 մեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Երևանում պարեկները հայտնաբերել են մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության կանոնների 5231 խախտում` ոչ սթափ վիճակում մեքենա վարող 194, առանց վարորդական իրավունքի վկայականի 306 անձ, հաշվառման համարանիշ չունեցող 59, չամրակապված վարելու 919 դեպք, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 297 դեպք, վարելիս հեռախոսից օգտվելու 157, հետիոտնի` ոչ սահմանված վայրով անցնելու 123, արագության գերազանցման 9 դեպք, ինչպես նաև 1814 այլ իրավախախտում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ոստիկանության` 141 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 167–ը տեխզննություն չի անցել, 108 մեքենա արտաքին լուսային սարքերի անսարքությամբ է եղել, որից երկուսը` բեռնատար, 637 մեքենա թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով են եղել։
Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 82 անձ։
Նույն ժամանակահատվածում պարեկները ՀՀ մարզերում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16 105 խախտում, որից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 321 տրանսպորտային միջոց։