ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վրկ արագությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նույնպես նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։