ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Մակունցի և Նորին Ս. Օծության առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-սփյուռք հարաբերություններին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Արամ Առաջինն ԱՄՆ է մեկնել նոյեմբերի 7-ին, նա այնտեղ է լինելու 2 շաբաթ։ Հանդիպումներ են նախատեսված Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի, Նյու Ջերսիի և Նյու Յորքի հայ համայնքների ներկայացուցիչների, թեմական, պետական և եկեղեցական պատասխանատու մարմինների հետ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը որպես հյուր քահանայապետ նոյեմբերի 9-ին այցելել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ և բացման աղոթք հղել՝ հիշատակելով Արցախից բռնի տեղահանվածներին: