Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հոկտեմբերին 23-ամյա ֆուտբոլիստը երեք խաղ է անցկացրել` դառնալով 2 գոլի հեղինակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքից։
Սպերցյանի հետ մեկտեղ հավակնորդների հնգյակում էին «Զենիթի» հարձակվող Իվան Սերգեևը, «Ռոստովի» հարձակվող Եգոր Գոլենկովը, ԲԿՄԱ–ի պաշտպան Միլան Գայիչն ու «Ռուբինի» դարպասապահ Յուրի Դյուպինը։
«Կրասնոդարը» Էդուարդ Սպերցյանի դուբլի շնորհիվ հաղթեց «Օրենբուրգին»
Սպերցյանը լավագույնն է ճանաչվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի փորձագետների մոտ` երկու ձայն ստանալով, Սերգեևն ու Գոլենկովը առաջին տեղը կիսել են մեկնաբանների մոտ (երկուական ձայն), Գայիչը ստացել է երկրպագուների ձայների մեծամասնությունը։