Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ

Անդրադարձ է կատարվել նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրին ու ԼՂ–ից բռնի տեղահանվածների տնտեսական ինտեգրման գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ակումբի անդամներ Հայաստանի տարբեր մարզերից։
«Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարները
Վահան Քերոբյանը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայում իրականացվող ծրագրերն ուղղված են տեղական ընկերությունների արտադրական կարողությունների ավելացմանն ու արդյունավետության բարձրացմանը։
Վահան Քերոբյան
Անդրադարձ է կատարվել նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրին ու ԼՂ–ից բռնի տեղահանվածների տնտեսական ինտեգրման գործընթացին։