ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիան մինչև 2030 թվականը 1 միլիարդ եվրո կներդնի բևեռային հետազոտությունների մեջ, ինչպես նաև նոր սառցահատ կմշակի: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է սառցադաշտերին նվիրված OnePlanetPolarSummit խորագրով գագաթնաժողովի փակման ժամանակ:
Մակրոնը նշել է՝ նավը, որը կոչել են նախկին վարչապետ Միշել Ռոկարի անունով, որը 2009 թվականին Նիկոլա Սարկոզիի կողմից նշանակվել է Արկտիկայի և Անտարկտիկայի հարցերով առաջին ֆրանսիական դեսպան, կգտնվի Ավստրիայի և Նոր Կալեդոնիայի միջև:
Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան 2026 թվականից կսկսի վերակառուցել իր Դյումոն դ' Յուրվիլ գիտական կայանը Անտարկտիկայում, ինչպես նաև ֆրանս-իտալական Կոնկորդիա կայանը:
Մակրոնն ուշադրություն է հրավիրել սառցադաշտերի հալման հետ կապված կրիտիկական իրավիճակին։
«Մենք չենք խոսում ապագա սպառնալիքի մասին, այլ արդեն գոյություն ունեցող և ընդլայնվող սպառնալիքի մասին է խոսքը։ Սառցադաշտերի հալոցքն ու ծովի մակարդակի բարձրացումը կազդի միլիոնավոր մարդկանց վրա», - նշել է Ֆրանսիայի նախագահը։
Science պարբերականի հետազոտության համաձայն՝ մինչև 2100 թվականիը երկրի վրա առկա սառցադաշտերի կեսը կանհետանա. 215 հազար սառցադաշտ կհալվի գլոբալ տաքացման հետևանքով: