Բայդենը և Սի Ծինփինը նոյեմբերի 15-ին հանդիպում կունենան Սան Ֆրանցիսկոյում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, հաղորդակցության և մրցակցության հարցերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում երկկողմ հանդիպում կունենա Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Նախագահ Բայդենը նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ»,-ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով` առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, հաղորդակցության և մրցակցության հարցերը:
Չինաստանը և ՌԴ–ն խորացնում են քաղաքական վստահությունը. Սի Ծինփինը` Պուտինի հետ հանդիպմանը
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ Բայդենը հույս ունի խոսել զինվորականների գծով շփումների վերսկսման չափանիշների մասին:
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության մեջ ներքաշվել և մտադիր է պատասխանատվությամբ մոտենալ երկու երկրների միջև մրցակցության կառավարմանը:
«Կցանկանայի ընդգծել, որ մենք մրցակցության մեջ ենք Չինաստանի հետ, սակայն նրա հետ հակամարտություն, առճակատում կամ սառը պատերազմ չենք փնտրում։ Մենք պատասխանատու կերպով ենք մոտենում այդ մրցակցության կառավարմանը»,-ասել է նա։
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով` վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ն և ՉԺՀ-ն ակտիվորեն աշխատել են կառավարական մակարդակով լիարժեք երկխոսության վերականգնման ուղղությամբ, ինչի մասին վկայում են պետքարտուղար Էնթոնի Բլինկենի Պեկին, և ՉԺՀ-ի արտգործնախարար Վան Իի` Վաշինգտոն կատարած վերջին այցերը:
Նշենք, որ Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 11-17-ը կանցկացվի Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը:
Չինաստանը պատրաստ է օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին. Սի Ծինփին