Փաշինյանը մեկնելու է Փարիզ. ի՞նչ համաժողովի է նա մասնակցելու

Արխիվային լուսանկար
Համաժողովին ներկա են լինելու Էմանուել Մակրոնը, Շառլ Միշելը, Լուիզ Մուշիկիվաբոն, Աննա Իդալգոն և այլք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա` Փարիզ։ Նա մասնակցելու է «Փարիզի խաղաղության համաժողով 2023»–ին։ Տեղեկությունը հրապարակված է համաժողովի պաշտոնական կայքէջում։
Այն անցկացվելու է նոյեմբերի 10-11-ը։
Համաժողովի բանախոսներն են լինելու` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի «Խաղաղության համաժողովի» նախագահ Անխել Գուրիան և մի շարք այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ–ների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Բանախոսների թվում ընդգրկված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արարատ Միրզոյանը կմեկնի Փարիզ` մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին
Մակրոնն օրեր առաջ հայտարարել էր, որ համաժողովի ընթացքում քննարկվելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իսրայել–ՀԱՄԱՍ պատերազմի հետ կապված տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, որ այս տարի կայանալու է Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովը։