Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն արդեն Փարիզում են

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը
Ելիսեյան պալատում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում մասնակցելու է Խաղաղության 6-րդ համաժողովին:
Այսօր Ելիսեյան պալատում նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հիշեցնենք` Խաղաղության 6-րդ համաժողովն անցկացվելու է նոյեմբերի 10-11-ը։ Բանախոսները լինելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի «Խաղաղության համաժողովի» նախագահ Անխել Գուրիան և մի շարք այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ–ների ղեկավարներ և ներկայացուցիչներ։