Ինչպես են Պուտինին դիմավորել Ղազախստանում

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները ողջունել են ռուսական ու ղազախական պատվիրակությունների մասնակիցներից յուրաքանչյուրին։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնել է Աստանա և հանդիպել Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
Պուտինին «Ակորդա» նստավայրում դիմավորել է Պատվո պահակախմբի վաշտը։ Նախագահները հերթով ողջունել և սեղմել են ռուսական ու ղազախական պատվիրակությունների մասնակիցներից յուրաքանչյուրի ձեռքը:
Դրանից հետո նվագախումբը կատարել է երկու երկրների օրհներգերը։
Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ են աշխարհում ներքաղաքական կայունության խաթարմանը