Հիշենք մեր աղոթքներում 100 հազարից ավելի հայերին. Արամ Ա–ի աղոթքը ԱՄՆ Կոնգրեսում

Արամ Առաջինը աղոթք է հղել ԱՄՆ Կոնգրեսում
Արամ Առաջինը ԱՄՆ է մեկնել նոյեմբերի 7-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը որպես հյուր քահանայապետ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ և բացման աղոթք հղել՝ հիշատակելով Արցախից բռնի տեղահանվածներին: Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
«Հիշենք մեր աղոթքներում 100 հազարից ավելի հայերին, որոնք ստիպված եղան լքել իրենց դարավոր օթևանը՝ Լեռնային Ղարաբաղը, ու բախվել անորոշությունների»,– ասել է նա։
Հիշեցնենք` Արամ Առաջինը երկշաբթյա այցով է մեկնել ԱՄՆ։ Հանդիպումներ են նախատեսված Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի, Նյու Ջերսիի և Նյու Յորքի հայ համայնքների ներկայացուցիչների, թեմական, պետական և եկեղեցական պատասխանատու մարմինների հետ։