Հայտնաբերվել է Սիսիանում 3 անձի դանակահարելու համար հետախուզվող երիտասարդը

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը, հայտարարվել էր հետախուզում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ամիսներ առաջ Սիսիանում 3 հոգու դանակահարած 23 տարեկան երիտասարդը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ տեղի ունեցած ավտովթարից հետո ծագած վիճաբանության ընթացքում 23-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել 28 և 30 տարեկան եղբայրներին ու վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն։
Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը և հայտարարվել հետախուզում:
«Կատարված քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տվյալների իրացման արդյունքում 2023թ․ նույեմբերի 9-ին մեղադրյալ Լ․ Ք․-ն հայտնաբերվել է Երևան քաղաքում՝ Արաբկիր վարչական շրջանում և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (2 դրվագ) (խուլիգանական դրդումներով սպանության փորձ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։